ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԳՊՀ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՅՔ

Սիրելի՛ այցելու,
ողջունում եմ Ձեզ Գավառի պետական համալսարանի ուսանողական համացանցային կայքում, որը ստեղծվել է ԳՊՀ ուսանողների կողմից` ուսանողների համար:

Ուրախ եմ, որ հետաքրքրություն եք ցուցաբերում կայքի հանդեպ:

Օգտագործելով ժամանակակից տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները` Դուք կարող եք ծանոթանալ ուսանողական անցուդարձին, ինչպես նաև ստանալ Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները:

Մաղթում եմ Ձեզ հաջողություններ:

ԳՊՀ ռեկտոր,
իրավաբանական գիտությունների դոկտոր
Ռուզաննա Հակոբյան