Ուսանողական գիտական ընկերություն

Գավառի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության (ՈւԳԸ) գործող կազմն ընտրվել է 2010 թվականի հոկտեմբերի 2-ին: Մինչ այդ համալսարանում գործել են ֆակուլտետային ուսանողական գիտական ընկերություններ:

Ընկերության նպատակն է նպաստել ուսանողության ընդհանուր աշխարհայացքային և մասնագիտական որակների զարգացմանը: ՈւԳԸ-ն աջակցում է ուսանողների նախաձեռնություններին, կազմակերպում ուսանողական գիտաժողովներ, սեմինարներ, քննարկումներ, ակնարկային դասախոսություններ և իրականացնում այլ գիտակրթական, սոցիալ-մշակութային ուղղվածություն ունեցող ծրագրեր:

ԳՊՀ ուսանողական գիտական ընկերությունը համագործակցում է հայաստանյան պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ՈւԳԸ-ների, գիտակրթական ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ և նրանց հետ համատեղ կազմակերպում ուսանողական կոնֆերանսներ:

2010-2013 թվականներին Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել է մի շարք հետաքրքիր միջոցառումներ և ուսանողական գիտաժողովներ թե՛ առկա և թե՛ հեռակա համակարգում սովորող ուսանողների համար:

ՈւԳԸ  կարգախոս` Գիտելիքը` ապագայի երաշխիք:

ՈւԳԸ կանոնադրություն

Հետադարձ կապ`sss@gsu.am, gphug@mail.ru

Ֆեյսբուքյան էջ՝ http://www.facebook.com/groups/529958997031385/