Իրավաբանական կլինիկա

ԳՊՀ իրավաբանական կլինիկան Գավառի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը հիմնադրվել է 2003թ. դեկտեմբերի 10-ին՝ ԳՊՀ հիմնադիր ռեկտոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանի հրամանով՝ Ամերիկյան իրավաբանների ընկերակցության (ABA/ROLI) աջակցությամբ՝ որպես իրավաբանական, ուսումնական, խորհրդատվական կառույց:

Իրավաբանական կլինիկան իրավաբանական ուսուցման նոր դրսևորում է Հայաստանի Հանրապետությունում: Այն նպատակ ունի առավել արդյունավետ դարձնել իրավաբանական կրթությունը` ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ ունեցող իրավաբաններ պատրաստելու նպատակով:

Բացի այդ, Իրավաբանական կլինիկան լրացնում է անվճար իրավաբանական խորհրդատվության պակասը` այդ գործընթացին ներգրավելով նաև բուհի` իրավաբանի բարձրագույն մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին:

Իրավաբանական կլինիկաների գործունեության նպատակներից է նաև հասարակության անվճարունակ խավի իրավագիտակցության բարձրացման խնդրի լուծումը:

Իրավաբանական կլինիկայի գործունեության հիմնական նպատակներն են.

  • ա) ամրապնդել Կլինիկայի անդամ ուսանողների տեսական գիտելիքները,
  • բ) ապահովել ուսանողների տեսական գիտելիքների կիրառումը պրակտիկայում,
  • գ) զարգացնել ուսանողների գործնական հմտություններն ու կարողությունները,
  • դ) մատուցել անվճար իրավաբանական խորհրդատվություն,
  • ե) ապահովել նոր կրթական ծրագրերի ներմուծումն ու իրականացումը,
  • զ) բարձրացնել հասարակության իրավական գիտելիքների մակարդակը` այդ նպատակով կազմակերպելով սեմինարներ, հանդիպումներ, քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ:

Մեր հասցեն է`ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Հրանտ Հակոբյան 1, 2-րդ հարկ, 213 սենյակ:

Հեռախոս՝0 264 25501

Էլ.փոստ՝ lawcl@mail.ru

Կայքէջ՝ http://www.legalclinics.am,

Ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/LegalClinicOfGavarStateUniversity