Դեկորատիվ դիզայն

    Դեկորատիվ և կիրառական դիզայնի ստուդիայի դասընթացի ընթացքում ուսանողները.
  • ծանոթանում են հայկական զարդարվեստին,
  • տիրապետում ձեռքի աշխատանքի տարբեր տեսակների,
  • սովորում, թե ինչեր կարելի է պատրաստել հայկական ազգային տոների առթիվ /օրինակ՝ Նոր տարի, Սուրբ Ծնունդ, Զատիկ, Համբարձում և այլն/ և ինչպես զարդարել տունը, սենյակը, սրահը այդ առիթներով,
  • ձեռք են բերում տարբեր հմտություններ՝ աշխատելով ամենաբազմազան նյութերի հետ՝ թափոններից սկսած մինչև բնական նյութեր, թելեր և այլն,
  • ստանում են նյութին ստեղծագործաբար մոտենալու, այն փոփոխելու և ձև տալու, նորովի ներկայացնելու ունակություններ
  • գործնականորեն շփվում են ազգային մշակույթի հետ, սովորում ավանդականը նորովի մեկնաբանել,
  • ձեռք են բերում գեղագիտական ճաշակ և հմտություններ

Դեկորատիվ և կիրառական դիզայնի ստուդիայի դասընթացներին մասնակցությունը նպաստում է ուսանողների ազգային ինքնագիտակցության աճին, գեղագիտական, հոգևոր-մշակութային կայուն որակների ձևավորմանը և այլն: