Տուրիզմի ակումբ

Սիրելի ընթերցող,
2011 թվականին Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի Աշխարհագրության ամբիոնի ջանքերով ձևավորվեց Գավառի պետական համալսարանի տուրիզմի ակումբը, որի կազմի մեջ ներգրավվեցին ուսանողներ ինչպես բնագիտական ֆակուլտետից, այնպես էլ ԳՊՀ մյուս ֆակուլտետներից:

Ակումբը նպաստում է ուսանողների աշխարհայացքի զարգացմանը, միջանձնային կապերի ամրապնդմանը, ինչպես նաև իրենց համար Գեղարքունիքի մարզի բնական և պատմաճարտարապետական ծանոթ ու անծանոթ հուշարձանների և տուրիստական վայրերի նորովի բացահայտմանը:

Գավառի պետական համալսարանի տուրիզմի ակումբը համագործակցում է ԳՊՀ այլ կառուցվածքային ստորաբաժանումների, ինչպես նաև Գավառի տարածաշրջանի դպրոցների հետ:

Գավառի պետական համալսարանի տուրիզմի ակումբը կազմակերպել և շարունակում է կազմակերպել էքսկուրսիաներ ոչ միայն ԳՊՀ Աշխարհագրության ամբիոնի ուսանողների, այլև Գավառի տարածաշրջանի ուսուցիչների և աշակերտների համար:

    Ակումբի նպատակն է նպաստել.
  • Ուսանողական կյանքի ակտիվացմանը,
  • Ուսանողների մասնագիտական հմտությունների զարգացմանը, հատկապես զբոսաշրջության և սերվիսի ոլորտում,
  • Բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը,
  • Մարզի տուրիստական երթուղիների մշակմանը,
  • Նոր տուրիստական վայրերի վերհանմանը,
  • Լսարանում ստացած գիտելիքները դաշտային աշխատանքների միջոցով ամրապնդմանը:
  • Գավառի պետական համալսարանի տուրիզմի ակումբը հնարավորություն կտա ուսանողներին բացահայտել իրենց շրջակա միջավայրը, ճանաչել և ճիշտ ընկալել իրենց բնաշխարհը, ինչպես նաև պատմամշակութային հարուստ ժառանգությունը: Այն ունի կարևոր կրթադաստիարակչական նշանակություն, քանի որ բնության գրկում մարդկանց փոխհարաբերությունները դառնում են ավելի անկեղծ ու բնական:

    Ակումբն ունի նաև հայրենաճանաչողության, հայրենասիրության ամրապնդման, հայեցի ոգով երիտասարդներին դաստիարակության առաքելություն։