Բանավեճի ակումբ

Ուսանողական բանավեճի ակումբներ
Ակումբների գործարկման նպատակն է՝ քաջալերել և աջակցել ուսանողներին Հայաստանում քաղաքացիական մասնակցության խթանման և մարդու իրավունքների մշակույթի ձևավորման հարցերում` ուսանողական բանավեճի ակումբների ստեղծման և համակարգված բանավեճի մրցույթների կազմակերպման միջոցով:

Հիմնական խնդիրներն են՝

  • զարգացնել բանավիճելու հմտությունները, խթանել բանավեճի էթիկան թվով 7 համալսարանի (Գավառի պետական համալսարան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ, Գորիսի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղ, Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ) առնվազն 280 ուսանողների մոտ,
  • զարգացնել առնվազն 280 ուսանողի հետազոտական հմտությունները բանավեճերի պատրաստման համար և տալ երկխոսության հնարավորություն կառավարության պաշտոնյաների ու ՔՀ ներկայացուցիչների հետ,
  • նպաստել քաղաքացիական ներգրավվածությանը, ժողովրդավարական միջավայրի ստեղծման հանդեպ դրական վերաբերմունքի և հայ հասարակության մեջ մարդու իրավունքների մշակույթի ձևավորմանը:

Գավառի պետական համալսարանի Բանավեճի ակումբը հանրապետական և հեռուստաբանավեճերի ժամանակ հասցրել է արձանագրել հաջողված պատմություններ:

2012 թվականի նոյեմբեր ամսին տեղի ունեցած Հանրապետական մրցաշարում Գավառի պետական համալսարանի թիմը զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը՝ վերադառնալով պատվոգրերով և շքանշաններով:

2013 թվականի հունիս ամսին հեռուստաբանավեճի ժամանակ ԳՊՀ թիմը հաղթող ճանաչվեց նաև հեռուստաբանավեճում: